გაკვეთილის გეგმა

Գրականութան դասի նմուշ օրինակ /7-րդ դասարան/
Դասի թեման` Հովհ. Շիրազի «Թագադրում» բանաստեղծությունը
Դասի նպատակը`
 ա.բանավոր խոսքի զարգացում, բառապաշարի հարստացում
 բ.արտահայտիչ ընթերցանություն
 գ.բանաստեղծության թեմայի և բովանդակության ընկալում
 դ.բանաստեղծության պատկերային և լեզվաոճական համակարգի
առանձնահատկությունների բացահայտում և մեկնաբանում
Դասի ընթացքը`
Խթանման փուլում ուսուցիչը աշակերտներին հանձնարարում է մտածել և պատասխանել,
թե ինչ է իրենց պատկերացմամբ երջանկությունը: Լսելով աշակերտների կարծիքները`
ուսուցիչը առաջարկում է կարդալ Հովհ. Շիրազի «Թագադրում» բանաստեղծությունը և
իմանալ բանաստեղծի պատկերացումները երջանկության մասին:
Իմաստի ընկալման փուլ`
 Ուսուցիչը ընթերցում է բանաստեղծությունը, տալիս է անծանոթ բառերի / ծիրանի,
հրովարտակ, ցնծալ/ բացատրությունները, անդրադառնում է հետևյալ հարցերին.
ա.Թեման - Բնություն, գարուն, զարթոնք
բ.Գաղափարական բովանդակությունը - Մարդու և բնության փոխադարձ կապը, հավերժի և
կատարյալի մշտնջենական ձգտումը, մարդու երջանիկ լինելու գաղտնիքը
գ.Կառուցվածքը`
-Տների բաժանված չէ, որովհետև հույզը, զգացմունքը այնքան շատ են, որ բանաստեղծը այն
ասես գրած լինի մեկ շնչով, առանց դադարների. խոսքը հորդում է գարնան վարար գետի
նման:
-Հանգավորումը` խաչաձև
-Պատկերավորման միջոցները` բազմաշաղկապություն/ որ շաղկապով սկսվող տողեր/,
անձնավորում / հոգիս արթնացավ, ինձ է դուրս կանչում զեփյուռը, ձյունը լալիս է դաշտերի
վրա .../, մակդիր, փոխաբերություն, համեմատություն
Կշռադատման փուլ`
 Աշակերտներին հանձնարարվում է բանաստեղծությունը վերածել արձակ շարադրանքի,
կազմել քառաբաժան` հետևյալ բաժանումներով. ի՞նչ տեսա, ի՞նչ զգացի, ի՞նչ հիշեցրեց, նոր
վերնագիր:
Տնային հանձնարարություն` Դասն արտահայտիչ ընթերցել, կազմել հետևյալ բառերի
հոմանիշային շարքերը` զեփյուռ, ջահել, կապույտ, հավերժ, բեկվել, դուրս գրել առանցքային
բառեր / օր` արև, գահ, թագ, գարուն, երջանկություն / և կազմել հնգյակ

Комментариев нет:

Отправить комментарий